Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին մասնակցում են իշխանության փողերով Երևան հասած քաղաքացիները

Բաղրամյան պողոտայում 15 րոպեից կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքը։ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ քաղաքացիները շարունակում են մոտենալ։ Մանուկյանը հայտնեց, որ ՀՀ տարբեր շրջաններում մեր շատ հայրենակիցները տարբեր պատճառներով չեն կարողացել մասնակցել հանրահավաքին, իսկ այսօր նրանք գտել են հարմար լուծում։

«Այսօր նրանք իշխանության փողերով հասել են Երևան և, հասկանալով, որ իրավունք չունեն մասնակցելու հողատուի, դավաճանի հանրահավաքին, քիչ-քիչ միանում են Հայրենիքի փրկության շարժմանը, որովհետև հասկանում են, որ հայը չի կարող լինել մի տեղ, որտեղ հնչելու են կարգախոսներ՝ ընդդեմ հայոց բանակի բարձրագույն հրամանատարության, հասնակում են, որ, եթե հայը հայոց բանակի կողքին է, ուրեմն՝ Բաղրամյան պողոտայում է»,- նշեց Մանուկյանը։

Քաղաքականություն

Պատահարներ