Օրվա լրահոս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին «Վիքիպեդիայի» հոդվածը թարմացվել է, և այնտեղ ավելացվել է նաև սեպտեմբերի 27-ից հետո տեղի ունեցած պատերազմի ու կապիտուլյացիայի մասին դրվագը․

«Նրա պաշտոնավարման շրջանում Հայաստանը պարտություն է կրել հայ-ադրբեջանական պատերազմում և Արցախի զգալի տարածքների կապիտուլյացիայի համաձայնագիր է ստորագրվել»,- գրված է հոդվածի սկզբնամասում, իսկ «Հայ-ադրբեջանական պատերազմ» ենթավերնագրի ներքո գրված է հետևյալը․

«2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակման պատճառով սկսվեց հայ-ադրբեջանական պատերազմ։ Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերին հաջողվեց գրավել Արցախի Հանրապետության հարավը և Թալիշ-Մատաղիս հատվածը հյուսիս-արևելքում, հարավում գրեթե հասնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին, հայկական կողմին պատճառել հազարավոր զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, ինչպես նաև ռազմական և քաղաքացիական տեխնիկայի ու միջոցների հսկայական կորուստ։

Նոյեմբերի 9-ի գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով հայտարարեց կապիտուլացիոն հայտարարության ստորագրման մասին։ Այդ համաձայնագրով հայկական զինված ուժերը դուրս բերվեցին իրենց վերահսկողության ներքո գտնվող Քաշաթաղի և Շահումյանի շրջաններից, Ասկերանի շրջանի որոշ հատվածներից, Հադրութի շրջանի դեռևս ադրբեջանական զինված ուժերի կողմից չգրավված տարածքներից»։

Վերջին նորություններ