ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հուզվեց հանրահավաքի ժամանակ

Դուք պիտի հաղթեք: Հայաստանի Հանրապետությունում որևէ ուժ հաղթող չպիտի լինի, պիտի լինի միայն ու միայն մի ուժ՝ ժողովուրդը: Եվ ուրեմն, կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում, կեցցե Արցախը, կեցցե հայությունը, կեցցեն մեր բանակը, մեր հերոսական բանակը, մեր զինվորները, մեր հերոսական գեներալները, մեր հերոսական սպաները և մեր զոհերը, նրանց հարազատները, նրանց մայրերը, հայրերը, կանայք և երեխաները: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում իր հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Խոնարհվում եմ բոլորիդ առաջ և եթե կարող եք՝ ներեք մեզ մեր բոլոր սխալները»,-ասաց Փաշինյանը և հավաքված ժողովրդին կոչ արեց միացնել իրենց հեռախոսների լույսերը՝ ի հիշատակ զոհված զինծառայողների, սպաների: «Ձեր հոգիներին լույս իջնի»:

Փաշինյանը հայտարարեց նաև, որ ի վերջո պատրաստ է արտահերթ ընտրությունների: «Դուք ինձ հասցրել եք վարչապետի կարգավիճակին և դուք, միայն դուք կարող եք ինձ հեռացնել այդ կարգավիճակից: Եվ ես անկեղծ ուզում եմ, որ ժողովուրդն այդ հնարավորությունն ստանա, որպեսզի ես համոզված լինեմ, որ դուք ինձ ներում եք, մեզ ներում եք ու ես մարտահրավեր եմ նետում խորհրդարանական ընդդիմությանը՝ եկեք գնանք արտահերթ ընտրությունների»:


 

Քաղաքականություն

Պատահարներ