Անթալիայում Թուրքիայի պետական դրոշը նետել են աղբամանը

Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի Քումլուջա շրջանում երկրի պետական դրոշը հայտնվել է աղբամանում, գրում է ermenihaber-ը:

Քաղաքի բնակիչներն այն լուսանկարել ու տեղադրել են համացանցում, որն էլ հիստերիայի ալիք է առաջացրել թուրք հասարակության մոլեռանդ շրջանակների մոտ:

Միջադեպի առնչությամբ Քումլուջայի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել, դեպքի վայր են մեկնել ժանդարմերիայի և քաղաքապետարանին կից ոստիկանական ուժերը:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ Քումլուջայի նավաստիներն աղբը թափելիս չեն նկատել, որ տոպրակի մեջ թուրքական դրոշներ ու Քումլուջայի քաղաքապետարանի տարբերանշանով պաստառներ են եղել:

Դրանք նավաստիներին էին բաժանվել անցյալ տարվա տոնակատարություններից մեկի ժամանակ։

Քաղաքականություն