Արա Սաղաթելյանն այսուհետ կարող է հանդիպել կնոջ ու երեխայի հետ. արգելանքը հանվել է

ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք դնելու մասին քննիչի որոշումը փոխվել է. նա արդեն կարող է կնոջ ու երեխայի հետ կապ հաստատել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը։

«Այսուհետ ընտանիքի անդամները հնարավորություն կունենան տեսակցել նրան։ Տեսակցությունն ու հեռախոսային խոսակցությունը կնոջ ու երեխայի հետ վերականգնվել է»,- ասել է փաստաբանը։

Քաղաքականություն

Պատահարներ