Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում  բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության, պարզվեց, որ նրանք եղել են սթափ:  Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ  վիրավորների մեջ երեխաներ կան:

Քաղաքականություն

Պատահարներ