Որևէ մեկին չի հուզում, որ հանրահավաքի ժամանակ մահապատիժ է բեմադրվում, բացահայտ բռնություն է քարոզվում. Արփինե Դավոյան

Երբ մեր գործընկեր Անի Սամսոնյանը սկսեց քննադատել բռնության տարբեր դեպքեր կապված լրագորղների, ընդդիմադիրների հետը, շատ նրբորեն նա բաց թողեց ամենակարևոր դեպքերից մեկը, երբ մի խումբ մարդիկ հարձակվել էին ԱԺ «Իմ քայլը»  դաշինքի պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա:

Որևէ մեկն այս դահլիճում այսօր չդատապարտեց այդ զազրելի արարքը: Ցավում եմ մեր գործընկերների անտարբեության համար:

Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն ու ավելացրեց. «Երբեմն մտածում եմ, թե այստեղ ելույթ ունեցող մեր շատ գործընկերների թվում է, թե մարդիկ իրենց խոսքից են պատկերացնում, թե ՀՀ-ում ինչ է տեղի ունենում, սպասում են, թե իրենք ինչպիսի հայտարարություն պիտի անեն, որ եզրակացնեն, թե որտեղ ինչ է կատարվում:

Ուզում եմ ձեզ հիասթափեցնել, քանի որ դա այդպես չէ: Մարդիկ ակնդետ հետևում են, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում»:

Ըստ Դավոյանի, այսօր հանրահավաքներ են կազմակերպվում և իշխանության, և ըբդդիմության կողմից: Վերջիններիս կողմից անցկացվող հավաքների ժամանակ հնչում են տարբեր խոսքեր,բռնություն, հայհոյանք:

«Ինչպիսի բառապաշար ասես օգտագործում են բոլորիս մասին՝ ոտքեր ջարդել, գնալ տներից հանել բերել, և այլն, մարդիկ չեն խոսում էդ մասին, նաև չեն խոսում, որ էնտեղ ինչ-որ թատերական ներկայացում են բեմադրում, որտեղ մահապատժի սցենա կա, ր ոչևէ մեկին չի հուզում, որ բացահայտ բռնության քարոզ է արվում, որևէ մեկը չի հուզվում դրանից, այլ հուզվում են, որ երթով քայլլիս ինչ-որ մեկը ինչ-որ բան է գոռացել: Ցավում եմ դրա համար:

Եվ որևէ մեկը չի ուզում ասել, որ Հանրապետության հրապարակում հնչում են համերաշխության կոչեր, հանդարտեցման կոչեր, ասում են, որ ՀՀ-ում բոլորը մեր եղբայրներն ու քույրերն են, ասում են, որ հարևան հրապարակում քայլողները մեր արազատներն են: Եվ ընդհանրապես, որև բռնություն բացառում են Հանրապետության հրապարակում քայլող մարդիկ, հարթակից ելույթ ունեցող ՀՀ վարչապետը: Այս ամբիոնից որևէ մեկը բռնությն կոչ չի հնչեցնում: Եվ, երբ որ մեր գործընկեր տիկին Հովսեփյանն ասում է համախմբման կոչ եմ ուզում լսել, ասեմ, որ այդ համախմբման կոչերը հնչում են, այլ հարց է ուզում եքդուք դրանք նկատել, թե ոչ: Թե ձեզ պետք է այն զուգահեռ իրականությունը մատուցել ամբիոնմից, որը դուք եք ցանկանում»,-ասաց Դավոյանը:

Քաղաքականություն

Պատահարներ