Օրվա լրահոս

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման:   BBC.com- ը մանրամասներ է հայտնում նրա գործից: 

 

 Հայտնի է դարձել, որ Սարկոզին 2014 թվականին, երբ նոր էր հեռացել պաշտոնից դատավորին կաշառելու փորձ է կատարել: Դատավորին առաջարկել է բարձր պաշտոն՝ գաղտնի գործի մասին տեղեկատվության դիմաց: Նրա փաստաբանն ասում է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը։ Սարկոզին ազատ կմնա այս գործընթացի ընթացքում, որը կարող է տեւել տարիներ։ 

 

Եթե Սարկոզիի բողոքարկումը անհաջող լինի՝ նա կարող է մեկ տարի տանը նստել էլեկտրոնային պիտակով, այլ ոչ թե բանտ գնալ։ Իր որոշման մեջ դատավոր Քրիստին Մեը հայտարարել է, որ քաղաքական գործիչը «գիտեր, որ սխալ է անում», հավելելով, որ իր գործողությունները եւ իր փաստաբանի գործողությունները հասարակության մոտ «շատ վատ պատկերացում են ստեղծել արդարադատության մասին»:

Վերջին նորություններ