ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինդոնեզիայում Սինաբունգ հրաբուխը ծխի ու մոխրի՝ 5 կմ բարձրությամբ հսկայական սյուն է արտանետել երկինք

Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում ժայթքել է Սինաբունգ հրաբուխն ու ծխի և մոխրի՝ 5 կմ բարձրությամբ հսկայական սյուն արտանետել երկինք, գրում է RG.ru-ն։ Սա 2020 թվականի օգոստոսից ի վեր հրաբխի առաջին խոշոր ժայթման դեպքն է։ Բարեբախտաբար, զոհեր չկան, սակայն լեռան շրջակայքը ծածկվել է մոխրով։ Սինաբունգը վերջին շրջանում գտնվում է ակտիվ վիճակում, այն ժամանակ առ ժամանակ քարեր ու մոխիր է արտանետում։ Այս պատճառով էլ հարակից բնակավայրերի բնակիչներն արդեն մեկ ամիս է ապրում են բարձր պատրաստի վիճակում։ Հավելենք, որ 400-ամյա քնից հետո հրաբուխը արթնացել է 2010 թվականին, դրանից հետո այն ժայթքում է գրեթե ամեն տարի։ 2016 թվականին տաք գազի արտանետումներից զոհվել է 7 մարդ։
 

Քաղաքականություն

Պատահարներ