Օրվա լրահոս

Հայաստանը նոյեմբերին, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Բաքվի ուղղությամբ առնվազն 1 ռուսական «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ է արձակել, սակայն այն խոցվել է Ադրբեջանի կողմից: Այս մասին Middle East Eye գործակալությանը հայտնել է տեղեկացված բարձրաստիճան պաշտոնյան:

Պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանին խրախուսել է օգտագործել «Իսկանդեր» հրթիռները և նյութական աջակցություն է ցուցաբերել դրանց արձակման համար՝ ստիպելու համար Ադրբեջանին հրադադարի գնալ:

««Իսկանդեր» բալիստիկ հրթիռը Երևանի կողմից արձակվել է հրադադարից մի քանի օր առաջ՝ մայրաքաղաքի ուղղությամբ։ Դա անհանգստացրել է ադրբեջանցի պաշտոնյաներին։ Սակայն ադրբեջանական զինվորականների կողմից շահագործվող իսրայելական «Բարաք-8» հակահրթիռային պաշտպանության համակարգը խոցել է այն»,- ասել է պաշտոնյան։

«Այդ հրթիռների հետագա կիրառումը կարող էր իսկապես սրել իրավիճակը։ Եվ ես կարծում եմ, որ դա, ի թիվս այլ բաների, համոզել է ադրբեջանական ղեկավարությանը գնալ հրադադարի»,- նշել է նա։

Համակարգն Ադրբեջանի կողմից ձեռք է բերվել 2018 թվականին և անցել է փորձարկումներ։ Նոյեմբերի 9-ին հայտարարված հրադադարից մի քանի ժամ առաջ սոցցանցերում հայտնված տեսագրությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը «Իսկանդեր» հրթիռ է արձակել Ադրբեջանի տարածքի ուղղությամբ:

Վերջին նորություններ