Օրվա լրահոս

Արդեն երրորդ օրն է, ինչ Ազգային Ժողովում հարցեր են ուղղում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Այս մասին ArmDaily.am-ի զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը: 

 

Նա նշեց, որ «Իմ քայլի» պատգամավորները հասցրին մեղադրել ԲԴԽ նախագահին աշխարհի բոլոր մեղքերի մեջ:

Անկախ պատգամավորը շեշտեց, որ Վարդազարյանին ուղղվող հարցերն ու դրանց ձևակերպումն իրեն հիշեցրեց 2015 թվականին ՀՀԿ-ի կողմից Կարեն Անդրեասյանի դեմ արշավը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը միակ պատգամավորն էր, ով պաշտպանեց այն ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:

Թովմասյանը նշեց, որ, ցավոք, այսօր Փաշինյանի թիմն այսօր անում է նույն այն բանը, ինչ տարիներ առաջ արդարացիրոեն քննադատում էր պատգամավոր Փաշինյանը:

Թագուհի Թովմասյանը տարակուսանք հայտնեց վարչապետի Ազգային Ժողով հասնելու և պատգամավորների հարցերին չպատասխանելու վերաբերյալ, քանի որ նրա գալուն ընդառաջ անվտանգության ամենախիստ միջոցները ձեռնարկվեցին, սակայն վերջինս պատասխանեց միայն մեկ պատգամավորի հարցի, իսկ ԼՀԿ խմբակցության պատգամավորների հարցերին պարզապես չպատասխանեցին:

Ինչ վերաբերում է անկախ պատգամավորներով նոր կուսակցություն բացելու խոսակցություններին, Թովմասյանը տեղեկացրեց, որ նման մտադրություն դեռևս չունեն ու նման քննարկումներ չեն եղել:

Վերջին նորություններ