Օրվա լրահոս

Այսօր ժամը 14:20-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզրել են, որ մահացածը Կապան քաղաքի բնակիչ,  26-ամյա Անուշավան Սողոմոնյանն էր, ով  հիվանդանոց է տեղափոխվել «ՉԱԱՐԱՏ Կապան» փակ բաժնետիրական ընկերության Շահումյանի անվան փակ հանքի 830 հորիզոնում հանք իջանցքը ընկնելու հետևանքով:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկակական: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի  է ունեցել ժամը 13:00-ի սահմաններում, իսկ մահացածը աշխատում էր «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետ:

Վերջին նորություններ