Օրվա լրահոս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշումներ է ընդունել Արմավիրի ու Գեղարքունիքի մարզպետների տեղակալներին զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին։ 
 

Խոսքը Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանի ու Գեղարքունիքի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանի մասին է, որոնք երկուսն էլ իրենց հրաժարականի մասին նախապես էին հայտարարել օրեր առաջ` միանալով վարչապետի հրաժարականի պահանջին ու ի պաշտպանություն ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը։

Ի դեպ, այսօր նույնաբովանդակ հայտարարությամբ է հանդես եկել նաև Վայոց Ձորի մարզպետի տեղակալ, պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանը, որն Արցախյան առաջին պատերազմի տարիներից հայտնի է «Մախնո» մականվամբ։

Համանշանակ է, որ բոլոր վերոհիշյալ փոխմարզպետներն այդ պաշտոնում նշանակվել էին ՀՀ վարչապետի` 2020 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ, այն բանից հետո, երբ Արցախյան պատերազմի ընթացքում որոշվեց մարզերում ունենալ մարզպետի տեղակալ-աշխարհազորային 

Վերջին նորություններ