Օրվա լրահոս

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր համակարգչի լուսանկարը, որում երեւում է, որ այն միացված է Մոլդովայում գտնվող «Moldova MD#8 Chisinau» սերվերին, որի արդյունքում իր «IP» հասցեն հանդիսանում է այն նույն հասցեն, որով 2020թ. հոկտեմբերի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործվել «Gagik Soghomonyan» ֆեյսբուքյան օգտատիրոջ օգտահաշիվ։

«Նկարում իմ համակարգիչն է։

Ինչպես տեսնում եք՝ այն միացած է Մոլդովայում գտնվող «Moldova MD#8 Chisinau» սերվերին, որի արդյունքում իմ «IP» հասցեն հանդիսանում է 178.17.168.170։

Այս Նույն «IP» հասցեով ինչ-որ մեկը 2020թ. հոկտեմբերի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել «Gagik Soghomonyan» ֆեյսբուքյան օգտատիրոջ օգտահաշիվ։

Այս նույն «IP» հասցեով պաշտպանյալս՝ Արամ Սարգսյանը 2021թ. փետրվարի 18-ին եւ 19-ին մուտք է գործել «Յություբ»։

Որեւէ այլ կապ պաշտպանյալս Գագիկ Սողոմոնյանի հետ չունի։

Ասածս ինչ է՝ կամ Արամին թողեք կամ ինձ էլ (ինչպես նաեւ այս «IP» հասցեն օգտագործող եւս մի 4-5 միլիոն մարդու) կալանավորեք»,- գրել է Գալստյանը։

Վերջին նորություններ