Օրվա լրահոս

Շուռնուխում թշնամին ինժեներական աշխատանքներ չի իրականացնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

«Որ օրն այստեղ նման աշխատանքներ կատարեն, հերները կանիծենք։ Եթե լինի նման բան, առաջին խոչընդոտը ես կհանդիսանամ նրանց համար։ Մեր տարածքում եթե նման բան նկատենք, դա անգամ մեր կանայք չեն հանդուրժի»,-ասաց Հակոբ Արշակյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը ահազանգել էին՝ Որոտանում թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել։ Իրինա Յոլյանը գրել էր, որ որոշ ժամանակ անց հնարավոր է տեսնենք՝ Որոտանից մինչև Շուռնուխի կենտրոն խրամատ է փորվել։

Հակոբ Արշակյանը նկատում է՝ Որոտանի համայնքապետը հասկանում է, թե դա ինչ է նշանակում և եթե նա արտահայտվում է այդ մասին, բնականաբար անհանգստանալու առիթ կարող է լինել։

Չնայած Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին Շուռնուխի համայնքապետը վստահեցնում է՝ իրենք զգոն են, այս պահին էլ գյուղում հայկական մեր դրոշն են բարձրացնում․ «Մեր աշխատանքներն ինժեներական չեն, այլ՝ բարոյական»։

Լուսանկարում Շուռնուխում բարձրացվող Հայոց Եռագույնը։

 

Վերջին նորություններ