Անգամ անունդ չեմ ուզում տալ այ քաղաքական ոչնչություն. Հասրաթյանը՝ Ա. Քոչարյանի մասին

Մարդն էլ որքան տականք պետք է լինի, որ հիմա էլ սրբավայրում կանգնի ու հայտարարի, թե իբր «...Արցախից այնպիսի հայտարարություն եղավ, որը վնասեց գերիների փոխանակման գործընթացին...»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով ավելի վաղ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանն առ այն, որ Արցախից եղավ հայտարարություն` Հադրութի վերադարձի վերաբերյալ, որը վնասեց գերիների փոխանակման գործընթացին:

«Անգամ անունդ չեմ ուզում տալ այ քաղաքական ոչնչություն, բա հերիք չեղա՞վ քո էդ «ինքնագոհ» պահվածքով աղավաղես Հայի կերպարը... Գոնե ինքդ քո ասածի ենթատեքստը հասկանո՞ւմ ես, թե ինչ մտքիդ գալիս, հանրայնացնում ես...

Հ.Գ.- Կներեք, ես սովոր չեմ այսպես արտահայտվելու, բայց այս անգամ ստիպված էի, քանզի սա արդեն չափն անցնում է»,- գրել է Հասրաթյանը:

Քաղաքականություն