Այդ օրը ծնվել են նաև Արցախի հերոսներ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը. ԱՀ նախագահի ուղերձը՝ Սպարապետի ծննդյան օրվա առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ: 

Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ 

Այսօր հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: 

Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը ծնվել են նաև Արցախի հերոսներ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը: 

Վստահ եմ, որ Հայրենիքի պաշտպանության գործում նրանց ցուցաբերած քաջությունը ու անցած մարտական ուղին հայրենասիրության և անձնուրացության օրինակ կլինեն հետագա բոլոր սերունդների համար և, միասնական ու նպատակային ջանքերի դեպքում, կտանեն նոր հաղթանակների: 

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, Արցախի՛ հերոսներ: 

Հանգչի՛ր խաղաղությամբ, Սպարապե՛տ»:

Քաղաքականություն

Պատահարներ