էրդողանի փեսան՝ երեկ մահացած թուրք գեներալի մասին

Ուղղաթիռի կործանման արդյունքում մահացած թուրքական բանակի 8-րդ կորպուսի հրամանատար գեներալ Օսման Էրբաշը մասնակցություն է ունեցել Արցախում պատերազմին ու մասնակցել է Bayraktar TB2 անօդաչուների փորձարկումներին: Այս մասին հայտարարել է անօդաչուների ստեղծող Սելջուկ Բայրաքթարը:

Գործարարը նշել է, որ Էրբաշի հետ ընկերություն է արել ավելի քան 8 տարի, միասին աշխատել են հայտնի անօդաչուի թերությունները վերացնելու ուղղությամբ:

WarGonzo-ն գրում է, որ Էրբաշն այն թուրք գեներալներից մեկն է, ով մշակել է ռազմավարությունը, որը թույլ տվեց Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերին հաղթել հայկական կողմին:

Քաղաքականություն