Երկրին է մոտենում ինքնաթիռի չափով երկնաքար

Ուրբաթ՝ մարտի 5-ին, Երկրին կմոտենա ուղեւորատար ինքնաթիռի չափով երկնաքար: Այդ մասին հայտնել են НАСА JPL գիտահետազոտական կենտրոնից:

Ըստ կայքում ներկայացված հաշվարկների՝ Երկրից 2021 CF8 երկնաքարի մոտակա հեռավորությունը կազմում է 4,4 միլիոն կիլոմետր: Երկնային մարմնի տրամաչափը հավասար է 52 մետրի:

Այդ օրը Երկրի մոտ նաեւ կանցնի CN3 2021 երկնաքարը: Դրա տրամաչափն ավելի փոքր է, սակայն այն նույնպես կանցնի Երկրի մոտ:

Հաջորդ երեք օրը Երկրի մոտ կանցնի եւս երեք երկնաքար: Դրանցից ամենախոշորը՝ 2021 EB-ն, ունի 43 մետր տրամաչափ եւ կգտնվի մոլորակից 2,7 միլիոն կիլոմետր հեռավորության վրա:

Քաղաքականություն

Պատահարներ