ՀՀ-ում միջազգային սանկցիաների տակ գտնվող իրանական ինքնաթիռ է վայրէջք կատարել. ահազանգ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կարծիք հայտնելով, թե տպավորություն ունի՝ Հայաստանը «հատուկ մտցնում է ամերիկյան պատժամիջոցների տակ»։

«Հայաստանում օրեր առաջ վայրէջք է կատարել Իրանական «Ֆարս Էյր Քեշմ» ընկերության օդանավը: Մեր բարեկամ երկրի այս ավիաընկերությունը գտնվում է միջազգային սանկցիաների տակ:

Ինձ մոտ արդեն տպավորություն է, որ մենք մեզ հետևողականորեն՝ հատուկ մտցնում ենք ամերիկյան պատժամիջոցների տակ»,-գրել է Սուրեն Սարգսյանը։

 

Տեղեկատվությունը ճշտելու համար Auroranews-ը փորձեց կապ հաստատել ՀՀ Քաղավիացիական ավիացիայի կոմիտե, սակայն մինչ այս պահը մեր զանգերն անպատասխան մնացին: 

Քաղաքականություն

Պատահարներ