Օրվա լրահոս

 ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է 3-րդ նախագահի գրասենյակը։

«ՀՀ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի շիրմին և հարգանքի տուրք մատուցել իր մարտական ընկերոջ հիշատակին»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ երրորդ նախագահի անունից այսօր առավոտյան Եռաբլուրում նաև ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին:

Սերժ Սարգսյանը զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել զորավար Անդրանիկ Օզանյանի շիրմին, ծաղկեպսակ դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության ու հայ ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս հայորդիների հիշատակին:

 

Վերջին նորություններ