ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այլևս այս երկում դաստիարակելու եմ մի դեռահասի, որի անունը Նիկոլ Փաշինյան է. Սաղաթելյան

Վաղվանից ես դադարեցնում եմ իմ մանկավարժական գործունեությունը՝ լինելով ԳԹ, դոցենտ: Այլևս այս երկում դաստիարակելու եմ մի դեռահասի, որի անունը Նիկոլ Փաշինյան է: Այս մասին այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո ասաց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-քարտուղար Արա Սաղաթելյանը: 

«Ինձ մեղսագրվում էր, որ ստեղծել եմ այդ ֆեյքը, որի հետ ես կապ չունեմ:  
Բացի իմ հիմնական զբաղմունքներից ես նաև դասավանդում եմ մանկավարժություն, իսկ մանկավարժության մեջ, ի տարբերություն այլ գիտությունների, դասավանդման պրոցեսը հիմնված է միջանձնային շատ լուրջ շփման և վստահության վրա:  
Պետական համալսարանի 18-21 տարեկան աղջիկները տեսան ԱԱԾ ապուշ հաղորդագրությունը, մտան այդ ֆեյք ու տեսան այդ հայհոյախառը տեքստերը»,- ասաց Սաղաթելյանը:

Քաղաքականություն