ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարգանքի տուրք՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին. Փաշինյան
Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:
Հուշարձանը գտնվում է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցում:
Տեսակադրերում երևում է, որ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը: