Օրվա լրահոս

Այս շաբաթ Թել Ավիվում գործող Խաղաղության և մշակութային հանդուրժողականության մոնիտորինգի ինստիտուտը (IMPACT-se) նոր զեկույց է հրապարակել, որի համաձայն՝ Թուրքիայի դպրոցական ծրագիրը լի է արմատական գաղափարներով։

Ըստ ցեկույցի՝ Թուրքիայի կառավարությունը «ջիհադը մտցրել է դասագրքեր»։

«Իսլամը ներկայացված է որպես քաղաքական հարց, իսկ գիտությունն ու տեխնիկան օգտագործվում են դրա նպատակներին հասնելու համար»,-ասված է IMPACT-se-ի զեկույցի մեջ, որը պատրաստվել է բրիտանական Henry Jackson Society վերլուծական կենտրոնի հետ համատեղ:

Նշվում է, որ «ուսումնական ծրագիրը ներառում է հակաամերիկյան պրոպագանդա և փառաբանում է ԻԼԻՊ-ին և «Ալ-Քաիդա»-ին»։

«Շեշտադրումով են օգտագործված «թուրքական համաշխարհային տիրապետություն» և «թուրքական կամ օսմանական համաշխարհային կարգ» տերմինները։ Ուսումնական ծրագրի համաձայն՝ «թուրքական ավազանը ձգվում է Ադրիատիկ ծովից մինչև Կենտրոնական Ասիա»,-ասված է զեկույցում։

Նշվում է նաև, որ դասագրքերում առկա են հակաքրիստոնեական և հակասեմական տրամադրություններ. երկու կրոնները ներկայացնելու համար օգտագործվում են «անհավատներ» բառը։

Վերջին նորություններ