Օրվա լրահոս

Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռի կործանման նախնական պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են: Այս մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։

Վերջին տվյալներով՝ զոհվել է 11 զինվորական, ևս երկուսը տուժել են։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 4-ին, Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել:

Ուղղաթիռը Բինգյոլից Թաթվան էր ուղևորվում։

Երբ ուղղաթիռի հետ կապը կորել է, որոնումներին անմիջապես ուղարկվել են անօդաչու թռչող սարքեր, CN-235 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված գեներալը Թուրքիայի ցամաքային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար Օսման Էրբաշն է, ով կանգնած է Bayraktar TB 2 հարվածային-հետախուզական անօդաչու թռչող սարքի ստեղծման ակունքներում և մասնակցել է դրա փորձարկումներին։

Վերջին նորություններ