Արոնյանը ՖԻԴԵ-ի մարտ ամսվա վարկանիշում դեռ ներկայացնում է Հայաստանը
ՖԻԴԵ-ն հրապարակել է մարտ ամսվա վարկանշային աղյուսակը:
Այնտեղ Լեւոն Արոնյանը դեռ ներկայացնում է Հայաստանը: Նա 2781 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
Հայ շախմատիստներից լավագույն 100-յակում է նաեւ Գաբրիել Սարգսյանը (54-րդ հորիզոնական) եւ Հրանտ Մելքումյանը (77-րդ):
ՖԻԴԵ-ի աղյուսակը վստահ շարունակում է գլխավորել Մագնուս Կարլսենը, որն ունի 2847 անհատական միավոր: