«ԲՀԿ» ն առաջիկա օրերին հրավիրելու է քաղաքական խորհրդի նիստ. Կքննարկեն նաև վարչապետի առաջարկը. Էնֆիաջյան

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա օրերին հրավիրելու է քաղաքական խորհրդի նիստ, որտեղ կքննարկեն ներքաղաքական հարցերը, այդ թվում՝ օրակարգում է նաև վարչապետի առաջարկը, որը վերաբերվում է վերջինիս հետ հանդիպելուն և արտահերթ ընտրություններ անցկացնելուն։

Հարցին՝ դիրքորոշումներ չկան խմբակցոթյան ներսում՝ արդյոք պատրաստ են գնալ ընտրությունների, Էնֆիաջյանը նշեց, որ կարծիքները կհայտնեն նիստից հետո։

«Քանի որ կարող են լինել անհատական կարծիքներ, բայց քաղաքական խորհուրդը ընդհանուր չի հավաքվել և առանձին կարծիքները, վերլուծությունները չի քննարկել, կարծում եմ, քաղաքական խորհրդի ներկայացուցիչները կամ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն այսօր կարծիք հայտնել չեն կարող»։

ԱԺ փոխոսնակը նշեց նաև՝ ընդդիմադիր ուժերը օրենքին չհակասող բոլոր գործողությունները, քաղաքկան միջոցառումները իրականացնելու են, որպեսզի ստեղծված իրավիճակը փոխվի։

Անդրադառնալով Գորիսի համայանքապետի տեղակալների ահազանգին, թե Շուռնուխում ադրբեջանցիները խրամատներ են փորում, Էնֆիաջյանը նշեց, որ խմբակցության ներկայացուցիչները հաճախ են Սյունիք այցելել ու տարբեր ծրագրեր են իրականացրել։ Սյունիքում ինչ-որ տեղի է ունենում, մեղմ ասած, մտահոգիչ է համարում։

«Անիշխանություն և ամենաթողություն է տիրում»,- եզրափակեց Էնֆիաջյանը։

Քաղաքականություն

Պատահարներ