Հերքում. անճանաչելի դարձած զինծառայողների մասունքների ԴՆԹ փորձաքննությունները չեն դադարեցվել

Yerevan Today լրատվականն այսօր «Ինքնությունը չպարզված զոհվածների մասունքները կամփոփվեն մեկ ընդհանուր գերեզմանում» վերտառությամբ հրապարակմամբ է հանդես եկել։ Նյութը կարդալիս տպավորություն է ստեղծվում, թե զոհերի նույնականացման գործընթացը դադարել է։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ է հաստատել Առողջապահության նախարարության հետ։ Գերատեսչությունից հայտնել են, որ անճանաչելի դարձած զինծառայողների նույնականացման համար ԴՆԹ փորձաքննություններն ընթանում են։ Գործընթացը չի դադարել։

Տեղեկությունը հերքել են նաև Կառավարությունից: «Եղբայրական գերեզմանատուն ստեղծելու մասին լուրը ևս չի համապատասխանում իրականությանը»։

Քաղաքականություն