Մեր կուսակից Արթուրն է, ինքը որոշել է, որ հնարավոր է ռիսկեր լինեն. Զոհրաբյանը անվտանգությունից ելնելով շրջում է ԲՀԿ իր կուսակից ընկերների հետ

Ալիեւը կոչ արեց միջազգային խաղացողներին գալ եւ Ադրբեջանի պատմական հայրենիք Զանգեզուրում մասնակից լինել տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքներին, եւ մենք տեսնում ենք, որ որեւէ արձագանք չկա Հայաստանի իշխանություններից, ԱԳՆ-ից, ՊՆ-ից, վարչապետի աշխտակազմից, որի խոսնակն ընդդիմության ամեն խոսքին արձագանքում է: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքից առաջ ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ ԱԳՆ խոսնակի պատասխանը Ալիեւին չի համարում ամբողջական պատասխան. «Դա, ըստ էության, իրավիճակը, Ալիեւի հայտարարությունները լղոզելու ձեւ էր: Այդ հայտարարությանը պետք է պատասխաներ Նիկոլ Փաշինյանը: Սա ուղղակի մարտահրավեր էր ուղղված Նիկոլ Փաշինյանին, երբ ասում է՝ Զանգեզուրը պետ պատմական տարածքն է եւ մենք կյանքի ենք կոչելու Սյունիքով Նախիջեւանը Ադրբեջանին կապելու պանթուրքիստական ծրագիրը: Ուր է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը»,-ասաց Զոհրաբյանը:

Նա խոստովանեց, որ անվտանգությունից ելնելով շրջում է ԲՀԿ իր կուսակից ընկերների հետ. «Որովհետեւ ամեն քայլ ես սպասում եմ Նիկոլից եւ նիկոլականությունից, եւ Նիկոլի գրպանում գտնվող ԱԱԾ-ից: Ինձ դժվար է վախեցնել հարձակումներով, բայց իրենք ամենանողկալի սադրանքները կարող են անել: Կարող են նիկոլական աղանդի կանաց բաց թողնել ինձ վրա, որի փորձերը 1-2 անգամ արել են: Մեր կուսակից Արթուրն է, ինքը որոշել է, որ հնարավոր է ռիսկեր լինեն: Դա իր անձնական որոշումն է, ինքը ինձ միշտ ուղեկցում է մինչեւ տուն»:

Քաղաքականություն

Պատահարներ