Օրվա լրահոս

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։

«Այս պահին մենք պայթյունի վայրից դուրս ենք բերել 20 զոհվածների և 30 վիրավորների»,- գործակալությանը հայտնել է շտապօգնության ծառայության ներկայացուցիչը:

Ականատեսները նշել են, որ բարձր արագությամբ շարժվող մեքենան պայթել է ռեստորանի մոտ։ Պայթյունից հետո կրակոցների ձայներ են լսվել։

Ավելի վաղ Garowe լրատվական պորտալը հայտնել էր, որ պայթյունը որոտացել է քաղաքի բանտից ոչ հեռու գտնվող ռեստորանի մոտ: Ոստիկանությունը փակել է այդ թաղամաս տանող բոլոր ճանապարհները։ Ի սկզբանե, Reuters գործակալությունը տեղեկացրել էր 25 տուժածների մասին։

Վերջին նորություններ