Ադրբեջանական կողմը մեկ դիտակետ է ավելացրել դեպի Նոր Առաջաձոր տանող ճանապարհի աջ թևին. Սյունիքի մարզպետարան

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

Հարգելի՛ հայրենակիցներ

Իբրև արձագանք համացանցում տարածվող տեղեկատվության, թե ադրբեջանցիները «քանդում են Նոր Առաջաձորի ջրամբարից դեպի Դավիթ-Բեկ գյուղ տանող ջրատարը», հայտնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը, ջրատարն իր տեղում է, ոչ մի խողովակ չի քանդվել։

Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշվող մյուս տեղեկությանը, նշենք, որ ադրբեջանական կողմը մեկ դիտակետ է ավելացրել դեպի Նոր Առաջաձոր տանող ճանապարհի աջ թևին։

 

Սյունիքի մարզպետարան

 

Քաղաքականություն

Պատահարներ