ՀԵՐՔՈՒՄ. Առողջապահության նախարարության և «ՄԻԲՍ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերը ոչ թե 2 մլն դոլարի, այլ 289 մլն դրամի են

Tert.am լրատվակայքը «Արսեն Թորոսյանն առողջապահության նախարար լինելու ընթացքում կնոջ բժշկական կենտրոնի հետ շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել» վերտառությամբ հրապարակմամբ է հանդես եկել, որում լրատվականը խեղաթյուրել է նախարարությունից ստացված պատասխանը։

 

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 2018-2021թթ. «ՄԻԲՍ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի գումարը կազմել է ոչ թե 2մլն ԱՄՆ դոլար, այլ ընդամենը 288 մլն 772 հազար ՀՀ դրամ։

 

«Tert.am-ին տրամադրված գրավոր տեղեկատվության մեջ ներկայացված տարեսկզբի պայմանագրային գումարը և տարվա ընթացքում համաձայնագրով ամրագրված գումարները պետք է դիտարկվեր աճողական կարգով, այլ ոչ թե մեխանիկական գումարելով:

 

Արդյունքում՝ 2018, 2019, 2020, 2021 թվականների ընթացքում «ՄԻԲՍ» ՍՊԸ-ի հետ կնքվել է համապատասխանաբար 25 մլն 176 հազար, 98 մլն 934 հազար, 91 մլն 982 հազար, 72 մլն 680 հազար ՀՀ դրամի պայմանագիր: Արդյունքում չորս տարվա ընթացքում «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման հատկացված շուրջ  4,5 մլրդ դրամից վերոհիշյալ կազմակերպությանը հատկացվել է  288 մլն 772 հազար ՀՀ դրամ:

 

Համեմատության համար կարող ենք նշել, որ 2019, 2020, 2021 թվականներին, օրինակ, «Արմամաքս» ՍՊԸ-ին հատկացվել է 420 մլն 884 հազար ՀՀ դրամ»-ասված է ԱՆ հայտարարության տեքստում։

Քաղաքականություն

Պատահարներ