Խառը մենամարտերի ռուսաստանցի հայտնի մարզիկը կոչ է անում ազատել հայ գերիներին

«Նրանց ընտանիքները սպասում են նրանց». Խառը մենամարտերի ռուսաստանցի հայտնի մարզիկ Մագոմեդ Իսմայիլովը կոչ է արել քաղաքական գործիչներին և հասարակությանը աջակցել Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո ադրբեջանական կողմից գերեվարված հայ գերիների հայրենիք վերադառնալուն:  Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայ զինծառայողներին մեղադրում է ահաբեկչության մեջ և հրաժարվում է նրանց Հայաստան վերադարձնելուց:

Քաղաքականություն