Շուռնուխում կանգնեցվեց 30 մ բարձրությամբ հայկական եռագույնը

Այսօր Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում հանդիսավորությամբ բարձրացվեց հայկական եռագույնը։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Facebook-ի իր էջում հայտնում է, որ դրոշը կծածանվի 30մ բարձրության վրա։

 

«Հայաստանում ամենաբարձր դրոշը առաջինը տեղադրվեց Կապանում, երկրորդը կծածանվի Շուռնուխում»,- գրել է Առուշանյանը։

Նա շեշտում է՝ Շուռնուխից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամին միշտ պետք է զգա, որ հայ ժողովուրդը միասնական, համախմբված կերպով սահմանամերձ բնակավայրերի կողքին է։

«Հանուն հայկականության վերադարձի մենք շարունակելու ենք արարել, պայքարել հանուն մեր հողի, մեր մշակույթի, մեր արժեքների, մեր հավատքի»,- նշում է համայնքի ղեկավարը։

Բնակավայրում մշակութային միջոցառումներ են, հյուրասիրություն` ավանդական ուտելիքներով ներկայանում են խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը։

Քաղաքականություն

Պատահարներ