Տեղեկությունները, թե ռուս զինվորականները եղել են Ազատամուտի, Կայանի սահմանագոտում, իրականությանը չեն համապատասխանում

Այն տեղեկությունները, թե ռուս զինվորականները եղել են Ազատամուտի, Կայանի սահմանագոտում, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին Auroranews-ի հետ զրույց ասած լրագրող Ոսկան Սարգսյանը: Նա ավելի վաղ իր ՖԲ էջում լուսանկարներ էր տեղադրել ու գրել.

 

«Այս լուսանկարներն արվել են 2 օր առաջ, երբ ռուսական ռազմական ավտոշարասյունը մեկնում էր Տավուշի մարզ։ Իջեւանից ստացված տեղեկություններով՝ ռուսաստանցի զինվորականնները գտնվում են Իջեւանի զորամասերից մեկում։ Այն տեղեկությունները, թե ռուս զինվորականները եղել են Ազատամուտի, Կայանի սահմանագոտում, իրականությանը չեն համապատասխանում»։

 

 

 

 

Ուշագրավ է, որ քաղակտիվիստ ԱնիԿաղինյանն էլ ՖԲ գրել էր.

 

«Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բարխուդարլու տեղանքում արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում։ Ինչո՞ւ լրատվականները չեն անդրադառմում այս խնդրին մեր հողերը տալիս են ու տավուշցին մնացել է մենակ մեր բոլորիս խնդրի հետ։ Լրագրողներ ջան գնացեք տեղում պարզեք մենք պետք է իմանանք ի՞նչ է կատարվում մեր սահմանների հետ, պետություն և պետականություն ենք կորցնում»։

 

 

 

Այս ամենի հետ կապված Auroranewsի զանգերը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին մնացին անպատասխան: Քանի օր վաղը եւս ոչ աշխատանքային օր է, կփորձենք ՀՀ ՊՆ-ից ճշտել, թե ռուս զինվորականներն ինչ առաքելությամբ են Տավուշի մարզում, եթե իհարկե դա պետական գաղտնիք չէ: 

 

Քաղաքականություն

Պատահարներ