Օրվա լրահոս

Մարտի 8-ին,  ողբերգական դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյակերտ գյուղում ВАЗ 2102 մակնիշի ավտոմեքենան  բախվել է երկաթե էլեկտրասյանը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 59-ամյա Արշակ Պ.-ն ավտոմեքենան վարելու ընթացքում վատացել է, ինչից հետո, հավանաբար, հանկարծամահ է եղել, ինչի պատճառով էլ ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:  Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդի հետ ավտոմեքենայում եղել է  կինը:  

Վերջին նորություններ