Օրվա լրահոս

Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Այսօր մարտի 8-ն է, ու թեև ես չեմ ընդունում աշխարհին այլ նպատակներով պարտադրված այդ տոնը, որը ոչ մի կապ չունի մեր մայրերի ու կանանց հետ, բայց քանի որ մեծ մասը դեռ տոնում է այն, ուզում եմ որ բոլորդ հիշեք՝ այսօր, հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա, այլ իրենք կտանեն... այսօր հազարավոր սիրած աղջիկներ ու քույրեր ծաղիկներ չեն ստանա այլ իրենք կտանեն... այսօր հազարավոր հայ այրեր իրենց կանանց ու մայրերին ռեստորաններ կտանեն կամ տանը շքեղ սեղաններ կգցեն ու, որպես արդարացում, կասեն՝ դե, կյանքը շարունակվում է...

Այո՛, կյանքը շարունակվում է, և մեր որդիներն ընկան հենց դրա համար, որ կյանքը շարունակվի, բայց չմոռանաք հանկարծ, որ դուք պարտք ունեք, և կյանքը իրավունք կունենա նույն կերպ շարունակվելու միայն այն օրը, երբ կվերադարձնեք նրանցից գողացված հաղթանակն ու Հայրենիքը- ահա, սա՝ ամբողջությամբ»,- գրել է Տոնոյանը։

Վերջին նորություններ