Եռաբլուրում քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին զոհված զինծառայողների շիրիմներին

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Շարժման անդամները ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին: 
Շարժման ներկայացուցիչները նշել էին, որ կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը ցանկանում են լինել այն կանանց, մայրերի և աղջիկների կողքին, որոնք Արցախյան վերջին պատերազմի հետևանքով կորցրել են իրենց որդիներին, ամուսիններին ու եղբայրներին: 

«Մարտի 8-ը պետք է, որ տոն լիներ, բայց տոնի մասին խոսելու ոչ բարոյական, ոչ հոգեկան մթնոլորտ չկա: Այսօր մեր հպարտությունն ու արժանապատվությունը վերագտնելու սահմանն անցնում է Եռաբլուրով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը:

Քաղաքականություն

Պատահարներ