Տավուշում տեղի են ունենում որոշ գործընթացներ, որոնք, դեռ անհասկանալի են թե´ տեղացիների համար, թե´ ընդհանրապես. թուրքագետ

Այսօր Տավուշում էինք: Եղանք մի քանի համայնքներում:

Այստեղ իրավիճակը միանշանակ չէ: Ինձ համար ակնհայտ է այն, որ տեղի են ունենում որոշ գործընթացներ, որոնք, սակայն, դեռ անհասկանալի են թե´ տեղացիների համար, թե´ ընդհանրապես: Սա ինքնին մեծ խնդիր է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: 

«Տխուրն այն է, որ բնակիչներից շատերի մոտ տարածված են ադրբեջանական և թուրքական քարոզչությանը բնորոշ թեզեր, որոնք քայքայում են մեր հանրության դիմադրողականությունը: Այդ քարոզչության գագաթնակետն է «Արցախը թուրքինն է, էս հողն էլ ադրբեջանցունն է» ոճի պարտվողական թեզը, որն ակտիվ տարածվում է հայտնի շրջանակների կողմից:

Այս պարտվողական քարոզչության շարունակման դեպքում ոչ միայն Սյունիքի կորուստն է ժամանակի հարց, այլ Տավուշինը ևս:

Այցի ընթացքում հասցրեցինք լինել նաև մի շարք յուրահատուկ վայրերում: Դրանցից մեկը այս հինավուրց դիտաշտարակն է, որը գտնվում է Վերին Ոսկեպարում: Նրանք, ովքեր գիտեն այս տեղանքի պատմությունը, գիտեն, թե ինչ կարգավիճակ ունի այս հատվածը»:

 

Возможно, это изображение (замок и природа)

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ