Վթար Հրազդանում. տրակտորին բախված մարդատարի վարորդն ու 11-ամյա ուղևորը հիվանդանոցում են

Երեկ՝ մարտի 7-ին, ավտոմեքենայի և տրակտորի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Մարդատարի վարորդն ու անչափահաս ուղևորը։  Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։  
«Ժամը 19։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցում բախվել են Քաղսի գյուղի բնակիչ՝ 35-ամյա Մերուժան Ենոքյանի վարած GSB մակնիշի տրակտորն ու Հրազդան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Արամ Խաչատրյանի վարած ՎԱԶ 21144 մակնիշի ավտոմեքենան»,–գրում է կայքը։ 
Վթարի հետևանքով Ա. Խաչատրյանն ու նրա ուղևորը՝ 11-ամյա Գուրգեն Խաչատրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ