Օրվա լրահոս

2021 թվականի մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 912 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվն ավելացել է 151-ով:

Գրանցվել է հրդեհի 6 դեպք: Ծառայության հրշեջ փրկարարների մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ՝ բոլոր կանչերին հրշեջներն արձագանքնել են ժամանկիին, այդ իսկ պատճառով դժբախտ ելքով պատահարներ չեն գրանցվել, տուժածներ ևս չկան:

Մեկ շաբաթվա կտրվածքով 911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարի մասին 1 դեպք է գրանցվել, կա 2 տուժած: Վթարի նախնական պատճառը տրանսպորտային միջոցներից մեկի հանդիպակաց գոտի դուրս գալն էր: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումները վերջիններիս ցուցաբերել են առաջին օգնություն:

Ծառայության առաջնագծում սակրավորներն են: Հանրապետության տարածքից չպայթած և կյանքին վտանգ սպառնացող զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները տարվում են ամենօրյա ռեժիմով: Այս մասով անցած շաբաթ գրանցվել է 67 կանչ: 

 

 

Սոցիալ կենցաղային պատահարների մասին 79 կանչ է գրանցվել: Դրանք հիմնականում ջրամատակարարման, հիվանդի տեղափոխման, դռան կամ վերելակի բացման դեպքեր են:

ԱԻ ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր շարունակում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնել զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողափրկարարական աշխատանքներ: Զինադադարից հետո հայտնաբերվել է 1490 աճյուն:

Վերջին նորություններ