Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը կուսակցություն է ստեղծել

Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանն ու թիմակիցները կուսակցություն են ստեղծել՝ «Վերածնվող Հայաստան», այդ մասին նա ասել է 5-րդ ալիքի «Հարցազրույցի» տաղավարում:

«Հիմնվելու ենք Սյունիքի վրա, բայց շատ համակիրներ ունենք նաև ամբողջ Հայաստանում: Հստակ գիտենք՝ ինչ ենք ուզում, հստակ տեսնում ենք ճանապարհը՝ ոնց ենք գնալու երկիրը վերակառուցելու համար»,- ասել է Հակոբյանը:

Նրա խոսքով՝ կուսակցության գաղափարախոսությունը հիմնված է սոցիալ-կապիտալիզմի վրա, բայց չեն բացառում նաև որևէ ուժի հետ կոնսոլիդացվելը՝ իրավիճակով է պայմանավորված:

Քաղաքականություն

Պատահարներ