«1:0 հօգուտ Պուտինի». գերմանական Die Zeit պարբերական

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած միջադեպին անդրադարձել է 

Գերմանական Die Zeit պարբերականի լրագրող Մայքլ Թումանը ծավալուն հոդված է ներկայացրել. 

Ստորև ներկայացնում ենք հեղինակը հոդվածի որոշակի կրճատումներով.  

«Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին մարդասպան է անվանել: Այս հայտարարությունը հետք կթողնի Ռուսաստանի նախագահի հետ նրա հարաբերությունների վրա: Մենք վտանգավոր սրման շեմի՞ն ենք»,- սկսելով իր հոդվածը՝ հարցնում է Թումանը:  

«Եկեք մի փոքր հետ գնանք: Բայդենի նախորդը՝ Բարաք Օբաման, նույնպես մեկ անգամ վիրավորել էր  Պուտինին՝ 2014 թվականին Ղրիմ ներխուժելուց հետո Ռուսաստանն անվանելով «տարածաշրջանային տերություն»: Այն ժամանակ Մոսկվան ավելի շատ էր վրդովվել, քանի որ ռուսական տեսանկյունից, ստորացումն ավելի վատ է, քան բանավոր դատապարտումը», - նկատում է լրագրողը: 

Թումանն իր հոդվածում, վկայակոչելով ՌԴ նախագահի խոսքերը, ընդգծում է, որ «այնուամենայնիվ, վերջին միջադեպից հետո Պուտինը Բայդենին առողջություն է մաղթել, բանավեճի հրավիրել և իր պատասխանում նշել՝ նման բառերն իրականում բնութագրում են այն մարդկանց, որոնք դրանք արտաբերում են»: 

«1:0՝ հօգուտ Պուտինի»,- մանրամասնում է նա:  

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ այնուամենայնիվ, ներկայում «անմիջական հետևանքներ դեռևս չեն լինի»: 

«Ջո Բայդենը դարձել է Ռոնալդ Ռեյգանից ի վեր առաջին նախագահը, որն իր նախագահությունը չի սկսել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմամբ: Նա լավ գիտի Պուտինին, քանի որ դեռ Օբամայի օրոք զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը, որի ժամանակ անցել էր մի շարք ճգնաժամերի միջով՝  սկսած Ղրիմից մինչև Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը 2016-ի ընտրարշավին: «Դուք հոգի չունեք», - ասել էր նա մի անգամ Պուտինին, որին ի պատասխան ՌԴ նախագահը նշել էր՝ «Մենք հասկանում ենք միմյանց»»,- փաստում է հոդվածագիրը:  

Ինչ վերաբերում է ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների սրմանը, ապա այս առումով Թումանը, հիշելով վերջին շրջանի դեպքերը, վստահեցնում է գերտերությունների միջև հարաբերությունները կմնան «սառնարանային ջերմաստիճանի» վրա, բայց երկխոսությունը կշարունակվի այն նույն մարդկանց միջև, որոնք իրար «մարդասպան» են անվանում:  

Հիշեցնենք՝ ավելի վաղ Բայդենը, պատասխանելով ԶԼՄ-ների հարցին, թե արդյոք նա Պուտինին մարդասպան է համարում, դրական պատասխան էր տվել, ինչպես նաև հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահը «պատասխան կտա» ԱՄՆ-ի ընտրություններին, իբր, միջամտելու համար: 



 

Քաղաքականություն

Պատահարներ