«Այո փաստեր ունենք, որ գյուղերը մերն են, բայց մարդ չունենք, որ այդ փաստերով բանակցի». Գորիսի ղեկավար

«Այս պահին սահմանազատումը մասամբ կատարված է, բայց որ 100 տոկոսով ֆիքսենք՝ ավարտված է, այդպես չէ: Ընթացիկ խնդիրներ լինում են, թշնամու հետ նորից բանակցությունների ինչ-որ փուլ է գնում՝ էս հատվածն իրենցն ա, կամ մերն ա», - նշել է Գորիսի ղեկավարը ու հավելել, որ իշխանությունն առհասարակ հստակություն չի մտցրել, թե ինչ է կատարվում: 

Առուշանյանն անդրադարձավ նաև լուրերին, որ թշնամին Խնձորեսկում մի քանի մետր էլ է առաջ եկել. 

«Այո՛, այդպիսի փաստ կար. էլի GPS-ով ցույց էր տալիս, որ դա իրենց հատվածն է, նրանք էլ առաջ են եկել»: 

«Կան բազմաթիվ փաստեր, որ նույն Շուռնուխը, Որոտանը, Ներքին Խնձորեսկը եղել են մերը, սրա մասին բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք, բայց չունենք մարդիկ, որոնք այդ փաստաթղթերը կվերցնեին և կբանակցեին, իսկ թշնամին օգտվել է դրանից, եթե մենք ունենանք սրտացավ մարդիկ, ովքեր մտահոգ են մեր երկրով, մենք կհասնենք հաջողության՝ տարբեր հարթակներում այդ մասին բարձրաձայնելով»,- ասաց

Նա մեկնաբանեց՝ Խնձորեսկը ունի սահմանամերձ կարգավիճակ, բայց շատ այլ գյուղեր՝ ոչ: «Խնձորեսկը ունի սահմանամերձ գյուղի կարգավիճակ և օրինակ Վերիշեն, Ակնո գյուղերը չունեն այդ կարգավիճակը, ես դա համարում եմ սխալ, քանի որ փաստացի նրանք սահմանամերձ են»,- ասաց Գորիսի քաղաքապետը:

 

 

Միֆ է, որ կառավարությունը Շուռնուխում գործողություններ է կատարում, - ասել է  Առուշանյանը անդրադառնալով  շինարարության մասին հայտարարություններին:  

 

Քաղաքականություն