Հայաստանի օդանավակայաններում ուղեւորափոխադրումների ցուցանիշը անցյալ տարիների համեմատությամբ

Ուղեւորափոխադրումները Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» եւ «Շիրակ») 2021 թվականի առաջին երկու ամիսներին կազմել են 154 494 մարդ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը: 

Ուղեւորափոխադրումները հունվարին կազմել են 64 296 մարդ (ժամանել է 31 052, մեկնել է 33 244 մարդ): 

Ընթացիկ տարվա փետրվարին այս ցուցանիշը կազմել է 90 198 մարդ (ժամանել է 31 901, մեկնել է 58 297 մարդ): 

Ուղեւորափոխադրումները 2020 թվականի առաջին երկու ամիսներին կազմել են 430 717 մարդ: 

Հունվարին ուղեւորափոխադրումները կազմել են 234 902 մարդ (ժամանել է 115 425, մեկնել է 119 477 մարդ): 

2020 թվականի փետրվարին այս ցուցանիշը կազնել է 195 815 մարդ (ժամանել է 96,750, մեկնել է 99 065 մարդ): 

2019 թվականի առաջին երկու ամիսներին այս ցուցանիշը կազմել է 378 720 մարդ: 

Ուղեւորափոխադրումները հունվարին կազմել են 212 171 մարդ (ժամանել է 104 170, մեկնել է 108 001 մարդ): 

Փետրվարին այս ցուցանիշը կազմել է 166 549 մարդ (ժամանել է 81 921, մեկնել է 84 628 մարդ): 

 

Քաղաքականություն