6 զոհ, այդ թվում՝ ոստիկանության աշխատակից. մանրամասներ՝ Կոլորադոում տեղի ունեցած կրակոցներից

6 մարդ, այդ թվում՝ ոստիկանության աշխատակից է զոհվել ԱՄՆ Կոլորադո նահանգի սննդամթերքի խանութներից մեկի մոտակայքում գտնվող կայանատեղիում տեղի ունեցած կրակոցների հետևանքով: Այս մասին հայտնում է RT-ն:

Տեղեկությունը  The Wall Street Journal-ին հայտնել են տեղի իրավապահ մարմինները:

Հաղորդվում է, որ կրակոցների հեղինակը ձերբակալվել է: Նրա գործողությունների շարժառիթը հայտնի չէ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոլորադո նահանգում գտնվող Բոուլդեր քաղաքում անհայտ անձը կրակ է բացել մթերային խանութի հարևանությամբ գտնվող կայանատեղիում:

Ինչպես նշվում է, անհայտ անձը սկսել է կրակել դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողների ուղղությամբ:

Twitter-ում Բոուլդերի ոստիկանությունը խնդրել է տեղի բնակիչներին խուսափել այն շրջանից, որտեղ գրանցվել է միջադեպը:

Քաղաքականություն

Պատահարներ