Նիգերում ահաբեկիչների հարձակման հետևանքով 137 մարդ է զոհվել

Նիգերում՝ Մալիի սահմանին մոտ գտնվող Թահուա շրջանում գրոհայինների հարձակման զոհն է դարձել 137 մարդ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի կառավարությանը։ Նշվում է, որ մոտոցիկլետներով գրոհայինները «ռեյդեր» են իրականացրել մի քանի գյուղերում։

Երկրի իշխանությունները մարտի 23-ից հայտարարել են եռօրյա ազգային սուգ։

Թահուա շրջանը երկրի այն գոտիներից մեկն է, որտեղ առավել ակտիվ են գործում «Մեծ Սահարայի Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների գրոհայինները։

Նիգերը գտնվում աֆրիկյան Սահել տարածաշրջանում, որն ամենախնդրահարույցների մեկն է մայրցամաքում ահաբեկչական գործունեության և անօրինական միգրացիայի պատճառով։ 2014 թվականին Ֆրանսիան տարածաշրջանում սկսել է հակաահաբեկչական «Բարհան» գործողությունը, որին աջակցում է տարածաշրջանային «Սահելի հնգյակը»՝ Բուրկինա-Ֆասոն, Մավրիտանիան, Մալին, Նիգերն ու Չադը։

Քաղաքականություն

Պատահարներ