Սիրիայում հրթիռակոծվել է ամերիկյան ռազմաբազան. ամերիկացի զինվորականներ են տուժել

Սիրիայի Դեր Զոր նահանգում տեղակայված ամերիկյան ռազմաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ալ-Մայադին» հեռուստաալիքին, կատարվածի հետևանքով ամերիկացի զինվորկաններ են վիրավորվել:

Հաղորդվում է, որ անհայտ ծագման հրթիռներ են արձակվել ամերիկյան բազայի ուղղությամբ, որը գտնվում է նահանգի հյուսիսային հատվածի գազահանքավայրում:

ԱՄՆ զինված ուժերը «Սիրիական դեմոկրատական ուժեր» արաբա-քրդական զորամիավորումների հետ միասին անօրինական կերպով վերահսկողություն են իրականացնում Սիրիայի հյուսիսարևելյան և հյուսիսային հատվածներում՝ Դեր Զոր, Հասակա և Ռաքքա նահանգներում, որտեղ գտնվում են երկրի  նավթի և գազի խոշորագույն հանքավայրերը:

Քաղաքականություն

Պատահարներ