Չինաստանում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար մարզում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ТАСС-ը:

Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խոչեն քաղաքից 252 կմ դեպի հարավ-արևելք, որտեղ շուրջ 360 հազար մարդ է բնակվում:

Երկրաշարժի օջախը գտնվել է 30 կմ խորության վրա:

Ավերածությունների և տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում:

Քաղաքականություն

Պատահարներ