Թուրքիայի աջակցությամբ եւ Ադրբեջանի բանակի հերոսությամբ եղավ հաղթանակը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղեկավարած «Արդարություն եւզ արգացում» կուսակցության  համաժողովի ժամանակ անդրադարձել է Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմին։

Թուրքիայի նախագահը հայտարարել  է, թե իբր 30 տարվա մեջ հայկական կողմը  Ղարաբաղի խնդրի կարգավորման մեջ մշտապես արգելակող կողմ է եղել, իսկ Մինսկի խումբը ավելի է բարդացրել իրավիճակը։

Էրդողանը պնդել է, թե իբր նախորդ տարի Հայաստանի կողմից «սկսած» պատերազմի ժամանակ Թուրքիայի աջակցությամբ ու Ադրբեւանի բանակի հերոսությամբ հնաարվոր է եղել վերջ դնել  Ղարաբաղում «բռնազավթմանը»։

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան հետամուտ է լինելու նոյեմբերի 9–ի պայմանավորվածությունների կատարման ընթացքին։

Քաղաքականություն

Պատահարներ